Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Անձնվեր ծառայության համար» մեդալով պարգևատրել է Պատրոն անունով շանը, որը զբաղվում է ականների որոնմամբ և հայտնի է դարձել սոցցանցերում, փոխանցում է Արմենպրես-ը:
«Ես սակրավոր Պատրոնին պարգևատրել եմ, որը ոչ միայն օգնում է վնասազերծել պայթյունավտանգ առարկաները, այլև օգնում է սովորեցնել մեր երեխաներին անվտանգության անհրաժեշտ կանոններն ականների վտանգի դեպքում», - ասել է Զելենսկին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: