Ռուսաստանը կօգտագործեր Ուկրաինայում իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը, եթե դրա համար մնար թեկուզ մեկ հնարավորություն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Սպարտայի» գումարտակի հրամանատար Վլադիմիր Ժոգայի հոր՝ Արտյոմ Ժոգայի հետ հանդիպմանը: Վլադիմիր Ժոգան զոհվել է Դոնբասում:
«Եթե գոնե մեկ հնարավորություն լիներ այս խնդիրը լուծելու այլ, խաղաղ միջոցներով, մենք, իհարկե, կօգտագործեինք այդ հնարավորությունը։ Բայց նրանք մեզ այս հնարավորությունը չթողեցին, ուղղակի չտվեցին»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն այլ ընտրություն չուներ: