Շրի Լանկայի Կուրունեգալա քաղաքում հրկիզվել է Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապակսայի նստավայրը։ Այս մասին հայտնել է Asian News International-ը։
Գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել մայիսի 9-ին այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Գոտաբայ Ռաջապակսային։
Նշվում է նաև, որ բացի այդ, հակակառավարական ցուցարարները հրդեհել են Մորատուվայի քաղաքապետի և մի քանի պատգամավորների նստավայրերը։