Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին կոչ է արել երկխոսության միջոցով լուծել երկկողմ խնդիրները, փոխանցում է NEWS.am-ը:
«Հունաստանի հետ հարաբերություններում մենք հավատարիմ ենք միջազգային իրավունքին և միշտ բարիդրացիության կողմնակիցն ենք։ Մենք ցանկանում ենք առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է նա Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Աքարի խոսքով՝ Թուրքիան «միլիոն անգամ իրավացի է Հունաստանի հետ կապված հարցերում», սակայն հունական կողմը շարունակում է սադրիչ գործողություններն ու հայտարարությունները, մասնավորապես՝ Էգեյան ծովում տարածքային ջրերի և օդային տարածքի սահմանի վերաբերյալ։
Թուրքիան վերջին օրերին Հունաստանին բազմիցս մեղադրել է Էգեյան և Միջերկրական ծովերում միջազգային իրավական նորմերը խախտելու, Կիպրոսի հարցում, ինչպես նաև միգրանտների նկատմամբ «անմարդկային գործողությունների» մեջ։