Երեքշաբթի օրը մեկնարկում է Բելառուսի զինված ուժերի հանկարծակի ստուգումների երկրորդ փուլը, այս իրադարձությունները կապված են ՆԱՏՕ-ի երկրներում անցկացվող զորավարժությունների հետ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Սկսել ենք արձագանքման ուժերի փորձարկումը, բառացիորեն այսօր կսկսվի երկրորդ փուլը։ Սա համարժեք պատասխան է մայիսի 1-ից ՆԱՏՕ-ի երկրների տարածքում «Եվրոպայի պաշտպան» անվան տակ անցկացվող զորավարժություններին»,- ասել է ՊՆ ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: