Եվրամիությունը, չունենալով սեփական արտաքին քաղաքականություն, ամբողջովին ապավինում է Վաշինգտոնի գծին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել խորհուրդ է տվել չմոռանալ, որ ինքը «Եվրամիությունում գլխավոր դիվանագետն է, այլ ոչ թե ռազմական առաջնորդը»։
«Սակայն մենք շուտով կարող ենք տեսնել, որ Եվրամիության գլխավոր դիվանագետի այս պաշտոնը կվերացվի, քանի որ Եվրամիությունը գործնականում չունի սեփական արտաքին քաղաքականություն և լիովին համերաշխություն է հայտնում ԱՄՆ-ի կողմից պարտադրվող մոտեցումներին»,- ասել է նա։