«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում ներկայացրել է վաղվա ակցիաների ժամանակագրությունն ու ցանկը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նրա խոսքով` վաղը ժամը 12։00-ից տարբեր ուղղություններով տեղի կունենան ավտոերթեր։
«Մենք մի անգամ պայմանավորվել, բայց կիսատ ենք արել։ Վաղը ժամը 12-ից բարձր երաժշտությամբ Երևան քաղաքում Արցախի դրոշներով ամեն մեկդ 2-3 մեքենայով կազմակերպեք ավոտերթ։ Մենք ամբողջ քաղաքը պետք է ողողենք Արցախի դրոշով»,– ասել է նա։
Սաղաթելյանը կոչ արեց նույն ժամին, ավտոերթին զուգահեռ, անցկացնել անհնազանդության ակցիաներ (առանց մանրամասնելու դրանց բովանդակությունն ու բնույթը), իսկ ժամը 16։00-ին` հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։
«12-ին ավտոերթ է, այնուհետև անհնազանդության ակցիաներ, իսկ 16։00-ին հավաքվում ենք այստեղ. կարևոր գործ ունենք անելու»,– եզրափակել է Սաղաթելյանը։