Իսրայելը հարված է հասցրել Կունեյտրա նահանգի Հադեր բնակավայրի ծայրամասերի վրա։ Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությանը։ Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
«Իսրայելական հրթիռային հարձակումը Կունեյտրայի հյուսիսում գտնվող Հադեր բնակավայրի արվարձանների միայն նյութական վնաս է հասցրել»,- ասվում է գործակալության Telegram ալիքում արված հայտարարության մեջ: