ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով ամբողջական պատվաստված է COVID-19-ի դեմ, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին մայիսի 10-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։
«Յենս Սթոլթենբերգի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է», - հայտնել է նա։
Նրա խոսքով՝ Ստոլտենբերգի մոտ հիվանդության թեթև ձևն է և նա առաջիկայում կշարունակի աշխատել հեռակա կարգով։