Ադրբեջանցի սահմանապահն ինքնասպանություն է գործել

13:05     11 մայիսի, 2022

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության սահմանային վերահսկողության վարչության ժամկետային զինծառայող, ենթասպա Թառլան Ալիզադեն ինքնասպանություն է գործել այն բնակարանում, որտեղ ապրում էր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ պետական ​​սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնին հղումով։
Փաստի առիթով դատախազության մարմինների հետ համատեղ քննչական գործողություններ են իրականացվում։  


© armedia.am