Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանային վերահսկողության վարչության ժամկետային զինծառայող, ենթասպա Թառլան Ալիզադեն ինքնասպանություն է գործել այն բնակարանում, որտեղ ապրում էր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնին հղումով։
Փաստի առիթով դատախազության մարմինների հետ համատեղ քննչական գործողություններ են իրականացվում։