Երկկողմ հարաբերությունները փչացնելն այսօր ձեռնտու չէ ո՛չ Մոսկվային, ո՛չ Թել-Ավիվին: Ռուսաստանի համար այսօր Արևմուտքի կողմից իրականացվող իր միջազգային մեկուսացման քաղաքականության պայմաններում կարևոր է թույլ չտալ որոշակի չեզոքություն կամ ոչ կոշտ դիրքորոշում ընդունած երկրների քաղաքական գծի փոփոխություն, իսկ Թել-Ավիվի համար Ռուսաստանի հետ համագործակցությունն ունի անվտանգային նշանակություն:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի անդրադարձը Ռուսաստան-Իսրայել հարաբերությունների վերջին զարգացումներին: