Ռուսաստանը ակնկալում է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նպատակներին հասնելուց հետո Արևմուտքը կդադարի «միաբևեռ աշխարհի խթանումը» և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները խախտելը։ Այս մասին չորեքշաբթի օրը Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ մեր ռազմական գործողության ավարտը՝ դրա շրջանակներում դրված բոլոր նպատակներին հասնելով, կօգնի կասեցնել Արևմուտքի փորձեր խաթարելու միջազգային իրավունքը, անտեսելու և կոպտորեն խախտելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները՝ ներառյալ պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը, և կստիպի Արևմուտքին դադարեցնել, այսպես կոչված, միաբևեռ աշխարհը, որտեղ գերիշխում են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները», - ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։