Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան ասել է, որ իր աղբյուրների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին հրահանգել է վերացնել ռուս զինվորականների կողմից վերահսկվող Զապորոժյեի և Խերսոնի շրջանների վարչակազմերի ղեկավարներին։
«Ինչպես ինձ հայտնեցին նախագահականից աղբյուրը, մեկ շաբաթ առաջ Զելենսկին հակահետախուզության ղեկավար Ալեքսանդր Պոկլադին հանձնարարել է Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ազատագրված տարածքներում ռազմական-քաղաքացիական վարչակազմերի ղեկավարներին և նրանց տեղակալներին ոչնչացնելու գործողություն մշակել», - գրել է Կիվան իր Telegram ալիքում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: