ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ ունի Խարկովի մոտ գտնվող հոգեբուժարանում Ուկրաինայի քաղաքացիների վրա Պենտագոնի փորձարկումների մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նոր տեղեկություններ ենք ստացել, որոնք բացահայտում են Պենտագոնի անմարդկային փորձարկումների մանրամասները Ուկրաինայի քաղաքացիների վրա թիվ 1 հոգեբուժարանում (Խարկովի մարզի Ստրելեչիե գյուղ): Փորձարկումների հիմնական թիրախը 40-60 տարեկան արական սեռի հիվանդներն են եղել, որոնք ունեցել են ֆիզիկական հյուծվածության բարձր աստիճան»,- ասել է Կիրիլլովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փորձել է թաքցնել իր փորձագետների մասնակցությունն ուկրաինական հոգեբուժարանում հիվանդների վրա կենսաբանական փորձարկումներին։
«Իրենց պատկանելությունը ԱՄՆ-ին թաքցնելու համար կենսաբանական հետազոտություններ կատարած փորձագետները ժամանել են երրորդ երկրների տարածքներով»,- ասել է Կիրիլովը։