ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «դրական միտումներն ու ապագա կոնկրետ քայլերը», հայտնում է պետդեպարտամենտը:
Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին գործնական քայլերի շարքում նշվել են Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցման միջանցքների բացումը, հայ գերիների ազատ արձակումը:
Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերով աջակցելու, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում, «երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելուն», փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: