Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող Pfizer և Moderna ընկերությունները ներգրավված են եղել Ուկրաինայում ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեության մեջ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Դեմոկրատական կուսակցության առաջնորդներն Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության գաղափարախոսներն են։ Կիրիլլովը նշել է, որ ռազմական կենսաբանական հետազոտությունների ֆինանսավորման օրենսդրական բազան ձևավորվել է ԱՄՆ գործադիր իշխանությունների կողմից՝ ուղղակիորեն դաշնային բյուջեից։ Մասնավորապես, նրանք միջոցներ են ներգրավել իրենց կողմից վերահսկվող հասարակական կազմակերպություններից։
«Այս սխեմայում ներգրավված են խոշոր դեղագործական ընկերություններ, այդ թվում՝ Pfizer-ը, Moderna-ն, Merck-ը, ինչպես նաև ինչպես նաեւ ԱՄՆ ռազմական գերատեսչության հետ փոխկապակցված ընկերություն՝ Gilead-ը», - ասել է Կիրիլովը։
Նրա խոսքով՝ ամերիկացի փորձագետներն աշխատում են անվտանգության միջազգային չափանիշները շրջանցող նոր դեղամիջոցների փորձարկման վրա։
«Արդյունքում արևմտյան ընկերությունները լրջորեն նվազեցնում են գիտահետազոտական ծրագրերի իրականացման ծախսերը և զգալի մրցակցային առավելություններ ձեռք բերում»,- ընդգծել է նա։