Tibet Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել Չինաստանի հարավ-արևմտյան Չունցին քաղաքի Ցզյանբեյի միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը։
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 113 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ 40 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի մանրամասները պարզվում են: