ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրն ընդունել է օրինագիծ, որը վերաբերում է ամերիկյան ֆինանսական հաստատությունների կողմից Ռուսաստանի և Բելառուսի դեմ Վաշինգտոնի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցներին համապատասխանելուն։ Հանդիպումը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 418 կոնգրեսական, դեմ՝ 2-ը։ Օրինագիծը դեռ պետք է քննարկվի Սենատի կողմից։ Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում նախաձեռնությունը կուղարկեն ԱՄՆ նախագահի, որպեսզի վերջինս ստորագրի։