Դուշանբեում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Դուշանբե: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։