Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մտադիր է իր գործընկերոջ հետ քննարկել գլոբալ անվտանգության և տարածաշրջանային խնդիրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բնականաբար, լավ հնարավորություն կլինի քննարկելու ինչպես տարածաշրջանային զարգացման, այնպես էլ գլոբալ անվտանգության հարցեր»,- ասել է նա։
«Ավանդաբար, վերջին ժամանակներս մեր բոլոր հանդիպումները հիմնականում նվիրված են հետկոնֆլիկտային կարգավորմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Նրա խոսքով, հինգշաբթի օրը կայանալիք հանդիպմանը եռակողմ ձևաչափով օրակարգի քննարկումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ շատ արդյունավետ կլինի։
Նախարարների հանդիպումն ընթանում է Դուշանբեում, որտեղ ուրբաթ կկայանա ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստը։