Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու հարցի շուրջ։ Եվ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն հաղորդակցության հարցերով, և նաև պայմանավորվածություն կա, որ նույն տեղում՝ Մոսկվայում, նույն օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։