Ֆինլանդիան ջերմորեն կընդունվի ՆԱՏՕ-ի կազմում, եթե այն որոշի դիմել դաշինքին միանալու համար:
«Եթե Ֆինլանդիան որոշի դիմել, ապա նրան ջերմորեն կընդունեն ՆԱՏՕ-ում, և [դաշինքին] ընդունման գործընթացը հարթ և արագ կլինի», - մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ստոլտենբերգը նշել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է և կարևոր ներդրում ունի եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հինգշաբթի օրը հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Ֆինլանդիան պետք է հնարավորինս շուտ դիմի ՆԱՏՕ-ին միանալու համար: Սպասվում է, որ պաշտոնական որոշումը կկայացվի կիրակի՝ մայիսի 15-ին։