Ռուսաստանը ստիպված կլինի ռազմատեխնիկական բնույթի պատասխան քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները՝ ի պատասխան Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական կողմը բազմիցս է նշել, որ իր ազգային անվտանգության ապահովման ուղիների ընտրությունը Ֆինլանդիայի իշխանություններին ու ժողովրդինն է։ Սակայն Հելսինկին պետք է գիտակցի նման քայլի պատասխանատվությունն ու հետեւանքները։ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լուրջ վնաս կհասցնի ռուս-ֆիննական երկկողմ հարաբերություններին, որն ուղղված է Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը։ Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել՝ ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի, որպեսզի կասեցնի իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները, որոնք ծագում են այդ կապակցությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: