Ռուսաստանի միջուկային դոկտրինը նախատեսում է միջուկային զենքի կիրառման հնարավորությունը երկրի նկատմամբ էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին բրիտանական Unherd News առցանց հրատարակությանը տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես դիվանագետ եմ, զինվորական չեմ, չեմ գտնվում այն շրջանակներում, որոնք որոշումներ են կայացնում միջուկային ռազմավարության իրականացման վերաբերյալ։ Բայց կարող եմ ասել, որ մենք միջուկային զենք ունենք, և Ռուսաստանին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում միանգամայն վստահ եմ, որ մենք կարող ենք օգտագործել այն»,- ասել է նա։
Ճշգրտող հարցին, թե ինչ է հասկացվում «էկզիստենցիալ սպառնալիք» տերմինի ներքո, Պոլյանսկին պատասխանել է, որ ինքը չէ այն անձը, ով պետք է սահմանի, թե որն է «էկզիստենցիալ սպառնալիքը»։