Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևն ընդունել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմուֆթուօղլուի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրին՝ Ալի Նագիևը նշել է, որ «պետությունների ղեկավարների համատեղ ջանքերով կհասնեն երկու եղբայրական եւ գործընկեր երկրների միջև հարաբերությունների ամենաբարձր մակարդակին, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը՝ համաձայն ս.թ. հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագրի»,-հայտնում է ԱՊԱ-ն։