Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը, հայտնում է Արմենպրես-ը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի դիմել են ծրագրին 31 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելգիա, Իրան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, Արգենտինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Իտալիա և այլն: Առաջին անգամ ծրագրին դիմել են Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Նոր Զելանդիայից:
Ընտրված մասնագետները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն առցանց հարցազրույցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Վերջնական ընտրությունից հետո այս տարվա սեպտեմբերից 50 սփյուռքահայ մասնագետ կսկսեն իրենց աշխատանքը:
Դիմումի և հարցազրույցի գործընթացից հետո, սփյուռքահայ մասնագետները տարբեր ոլորտներում գործունեություն կծավալեն պետական համակարգում, յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան ինչպես նաև հնարավորություն կունենան իրենց նեդրումը ունենալու պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի՝
Ծրագրին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ չափանիշները.
նախապատվությունը տրվում է հետևյալ մասնագիտական ոլորտներին (Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա սպառիչ ցուցակ չէ) ՝
իԳործ 2022-ի հայտադիմումներն արդեն ընդունվում են: Դիմելու համար սեղմեք այստեղ: