Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների հետ՝ կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միջոցառումը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 16-ին։
«Այո, դրանք նախատեսված են։ Հանդիպումներ, իսկապես, նախատեսված են արդեն երկուշաբթի օրվա երկրորդ կեսին»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ավելի ուշ կտեղեկացնեն, թե կոնկրետ ինչ հանդիպումներ են տեղի ունենալու: