Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումից, սակայն առանց նախապատրաստման անհնար է այն անցկացնել։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այստեղ դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել, դուք քաջատեղյակ եք ՌԴ նախագահի դիրքորոշմանը՝ ոչ ոք նախապես չի հրաժարվում նման հանդիպման հնարավորությունից, բայց այն պետք է նախապատրաստել»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «այս հանդիպման նախապատրաստությունը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի, համաձայնագրի մշակման մեջ, որն այնուհետ պետք է վերջնական տեսքի բերվի ամենաբարձր մակարդակով»։ Նա ընդգծել է, որ «հազիվ թե հնարավոր լինի հանդիպում անցկացնել առանց նման նախապատրաստական գործողությունների»։