Փարիզում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի ուղղությամբ անհայտ անձիք պայթուցիկ սարք են նետել, հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով թուրքական T24-ը:
Փարիզում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի ուղղությամբ նետված պայթուցիկ սարքից վնասվել են հյուպատոսարանի պատուհանները։
Նշվում է, որ դեռեւս անհայտ է հարձակումն իրականացնող անձը կամ անձիք, սակայն կասկածներ կան, որ հարձակման հետեւում Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամներն են։