Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ «Վլադիմիր Պուտինը չի կարող փրկել դեմքը, սակայն նրան հարկավոր է փրկել Ռուսաստանը»։ Այս մասին Զելենսկին ասել է իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է Ukrayinska Pravda-ն։
«Չեմ կարծում, որ նա կարող է փրկել իր դեմքը և, անկեղծ ասած, չեմ մտածում, թե ինչ կլինի այս մարդու հետ ապագայում։ Ինձ թվում է, որ մենք պետք է մտածենք, թե ինչ կլինի Ռուսաստանի հետ ապագայում… Պահե՞լ դեմքը : Կարծում եմ, որ նրան հարկավոր է պահպանել իր պետությունը... երկիրը պահպանելու համար նրանք պետք է պահպանեն այն, ինչ իրենցից առաջ կառուցվել է 100-200 տարի առաջ»,- ասել է Զելենսկին: