Ղազախստանում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր
Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին: Այս մասին տեղեկանում ենք Ղազախսանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջիկայում նախատեսված 30-ամյակի համատեքստում տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Դիտարկվեց երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների մասով շփումների ժամանակացույցը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերին: