Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 13–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, հայտնում է NEWS.am։
Երեւանի տարբեր ուղղություններով այսօր շարժման ավտոերթեր են իրականացվել, իսկ մի քանի համալսարաններում իրազեկման ակցիաներ է արել «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունը։
Կարմիրբերետավորները ճանապարհ բացեցին, որպեսզի կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքից: Նրանք շղթա կազմեցին եւ աշխատակիցները պատի տակով հերթով սկսեցին դուրս գալ:
Երթի մասնակիցներն սկսեցին բացականչել՝ «ամոթ»: Իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, բայց կարճ ժամանակ անց հանդարտվեց: