Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով։ Աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա, այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է Aysor.am-ը։
Պետք է ապացուցենք՝ Հայաստանի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը որևէ մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու, նշեց նա, ապա անդրադարձավ ամենից հաճախ հնչող հարցին՝ պայքարի այս ճանապարհով հնարավո՞ր է արդյոք հեռացնել իշխանությանը։
Նա նաև հայտարարեց՝ իշխանության ներկայացուցիչներն ամենուր՝ փողոցում, սրճարանում, թե արտերկրում, պետք է զգան ժողովրդի դիմադրությունը։
Ընդդիմության ներկայացուցիչը տեղեկացրեց՝ վաղվա օրը հատկացնելու են պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ հանրային քննարկումներին, իսկ կիրակի՝ մայիսի 15-ին համահայաստանյան մեծ հանրահավաք է կայանալու։