Անկարան դրական չի համարում Ստոկհոլմի և Հելսինկիի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հետևում ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ կապված իրավիճակի զարգացմանը, բայց չունենք դրականը [այս հարցում]։ Սկանդինավյան երկրները հյուրատուն են հանդիսանում ահաբեկչական կազմակերպությունների համար»,- ընդգծել է նա։
Ահաբեկչական կազմակերպություններ ասելով՝ Էրդողանը նկատի ունի հանրապետությունում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամներին։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ «նախկին վարչակազմերը սխալվել են Հունաստանի հարցում, և հայտնի է Հունաստանի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ»։
«Մենք չենք ցանկանում, որ Թուրքիան այս հարցում երկրորդ սխալ թույլ տա»,- հավելել է նա։