Հարավային Օսիայի ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը Ռուսաստանի հետ միավորման վերաբերյալ հանրաքվեն նշանակել է հուլիսի 17-ին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ օրը Հարավային Օսիայի ղեկավարի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ Հարավային Օսիայի Հանրապետությունում սահմանում եմ հանրաքվե [Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու հարցով] <...>։ Հանրաքվեի օր նշանակել 2022 թվականի հուլիսի 17-ը»,- ասված է փաստաթղթում։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։