Ուկրաինայի մայրաքաղաքում իրենց գործունեությունը վերսկսել են 37 երկրների դեսպանատներ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Արդեն 37 օտարերկրյա առաքելություններ վերսկսել են իրենց աշխատանքը Կիևում։ Ես շնորհակալ եմ նրանց բոլորին»,- ասել է նախագահը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վստահ եմ, որ շուտով մայրաքաղաք կվերադառնան այլ ներկայացուցչություններ։ Հարկավոր է վերադառնանք աշխատանքին և ամբողջ ուկրաինական բիզնեսին»,- հավելել է Զելենսկին։
Ապրիլի 28-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Կիևում գործում են 25 պետությունների դեսպանատներ։