Դիմադրության շարժման ձեռքբերումներից մեկն այն է, որ Արցախի հարցում հայկական կողմից նշաձողն իջեցնելու գործընթացը կասեցվել է։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը, հայտնում է NEWS.am։
«Շարժումն իրական քաղաքական ճգնաժամ է ստեղծել, այդ թվում՝ միջազգային գործընկերների աչքում առաջացել է Փաշինյանի լեգիտիմության հարցը։
Այն ակնհայտ դարձրեց, որ կա գործող իշխանության հեռացման հանրային պահանջ։
Դիմադրության շարժումը բացառիկ է իր մասշտաբներով եւ ժողովրդավարությամբ։ Սա ղարաբաղյան երկրորդ շարժումն է, եւ այն անշրջելի է»,- հավելեց Սաղաթելյանը։