«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ուկրաինան՝ հավաքելով 631 միավոր, փոխանցում է Armradio.am-ը:
Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022»-ում գրավել է 20-րդ տեղը։ Նա վաստակել է 61 միավոր։ Այս տարի երգի մրցույթն անցկացվում էր Թուրինում։
«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչին մասնակցում էր 25 երկիր, ներկայացուցիչները ելույթ ունեցան հետևյալ հերթականությամբ՝ Չեխիա, Ռումինիա, Պորտուգալիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Հայաստան, Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Գերմանիա, Լիտվա, Ադրբեջան, Բելգիա, Հունաստան, Իսլանդիա, Մոլդովա, Շվեդիա, Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Սերբիա, Էստոնիա: