ԵՄ արտաքին գործերի նախարարներին չի հաջողվի երկուշաբթի օրը որոշում կայացնել Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի հարցի շուրջ՝ լուրջ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից առաջ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, մենք կքննարկենք դա (նավթի էմբարգոն,- նշում է ՏԱՍՍ-ը), և կփորձենք լուծում տալ իրավիճակին, բայց ես դա չեմ կարող երաշխավորել, քանի որ ընդդիմությունը շատ ուժեղ է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ արտգործնախարարները կարողանան հաղթահարել Հունգարիայի վետոն Ռուսաստանից նավթի ներկրման արգելքի վերաբերյալ։