Wildberries-ը Հայաստանում լոգիստիկ կենտրոն է բացել, որը տեղի գործարարներին հնարավորություն է տալիս ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում: Այս մասին ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը: Դա թույլ է տվել օնլայն հարթակում գործարկել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առաջին փուլով վաճառքի «Մարկետփլեյս» մոդելի աշխատանքը Հայաստանի գործարարների համար հասանելի է միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կարող է ընդլայնվել դեպի այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան: