Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանը պարզապես կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի ադամակցությանն այս դաշինքին: Այս մասին երկուշաբթի լրագրողներին է ասել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դիտարկում ենք ամբողջական իրավիճակը: Իրավիճակն, իհարկե, արմատապես փոխվում է տեղի ունեցողի ֆոնին։ Վերջերս մեր կողմից տարբեր մակարդակներով մեկնաբանություններ են արվել։ Այս ամենը (ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու շուրջ ստեղծված իրավիճակը - նշում է ՏԱՍՍ-ը) Արևմուտքի քաղաքական շրջանակների և, մասնավորապես, Հյուսիսային Եվրոպայի երկրներում կատարվող աշխարհում կատարվողի բացարձակ կեղծ և խեղաթյուրված ընկալման արտացոլումն է»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Այն, որ այս որոշման արդյունքում Շվեդիայի, ինչպես և Ֆինլանդիայի անվտանգությունը չի ամրապնդվի, միանգամայն պարզ է մեզ համար: Իսկ թե ՆԱՏՕ-ի այս ընդհանուր կոնֆիգուրացիայի փոփոխությունից հետո ինչ տեսքով ենք ապահովելու մեր անվտանգությունը, դա առանձին հարց է։ Դա կախված կլինի նրանից, թե գործնական առումով ինչ արդյունք կունենա Ֆինլանդիայի և Շվեդիայի ակնկալվող միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին: Բրյուսելում և Վաշինգտոնում և ՆԱՏՕ-ի այլ մայրաքաղաքներում նրանք չպետք է պատրանքներ ունենան, թե մենք պարզապես կհամակերպվենք դրա հետ»,- ասել է Ռյաբկովը: