Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր՝ մայիսի 16–ին, ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 91 անձ։
Ոստիկանությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոերթեր է անցկացրել: Ոստիկանները որոշ հատվածներում կանգնեցրել ու բերման են ենթարկել վարորդներին, նաև մեքենաները տարել են տուգանային հրապարակ: