Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է Աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման գործող նախարար Էլիզաբեթ Բորնին։ Այդ մասին հայտնում է BFM TV-ն:
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Կաստեքսը նախագահական ընտրություններից անմիջապես հետո ներկայացրել էր իր հրաժարականը, երկրի ղեկավարն այն ընդունել էր, փոխանցում է 1lurer.am-ը։