Երեքշաբթի առավոտյան Տրիպոլիում զինված բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ այնտեղ է ժամանել երկրի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) կողմից նշանակված նոր կառավարության ղեկավար Ֆաթհի Բաշագան։ Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը։
Բաշագի նկատմամբ լոյալ ջոկատների և Աբդել Համիդ Դբեյբայի Ազգային միասնության կառավարությանն աջակցող կազմավորումների միջև փոխհրաձգություններ են տեղի ունենում տարբեր տեսակի զենքերի, այդ թվում՝ ծանր գնդացիրների կիրառմամբ։ Վերջինս հրաժարվում է հրաժարական տալ՝ պնդելով, որ կառավարման ղեկը կհանձնի միայն ընտրված իշխանություններին։
Ըստ որոշ տեղեկությունների՝ քաղաքի կենտրոնական հատվածում արդեն ինտենսիվ փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Զոհերի և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում։