Ճապոնիան հարգում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշումը. Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Ճապոնիայի կառավարությունը լիովին հասկանում և հարգում է Շվեդիայի դիրքորոշումը»,- ասել է Մացունոն Ճապոնիայի կառավարության նիստից հետո կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, այս պահին դժվար է կանխատեսումներ անել, թե ինչպես Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին կազդի տարածաշրջանի իրավիճակի վրա, սակայն նա նշել է, որ Շվեդիայի կառավարության այս որոշումը կապված է բացառապես երկրի համար անվտանգության երաշխիքների ապահովման հետ։
Բացի այդ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը ազդում է ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ Ասիայի վրա։ Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ Ճապոնիայի կառավարությունը նպատակ ունի սերտորեն համագործակցել այն պետությունների հետ, որոնք կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքները։