Հայաստանում բողոքի շարժումները Մոսկվան դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է 1lurer.am-ը:
«Հայաստանի ներքին խնդիրն է այն, ինչ տեղի է ունենում այնտեղ: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին»,- ասել է դիվանագետը: