Ցավոք, առայժմ խնդիրը շարունակում է պահպանվել հատկապես արտահանման ուղղությամբ, ինչը սկսվեց ռուբլու կտրուկ անկմամբ: Պետք է նշել, որ մեր տնտեսությունում նկատվող երևույթները ևս չեն նպաստում արտահանմանը, մասնավորապես դրամ-դոլար փոխարժեքի անկայությունը: Ռուսաստանում գնողունակության հետ կապված առայժմ մեծ է անորոշությունը, գերակշռում են բացասական սպասումները:
Այսինքն, ընդհանուր առմամբ, մենք դեռ ընթացիկ գնահատականների հետ գործ ունենք, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ներքին արտադրողն ու արտահանողը պետք է լինեն պետության առանձնակի ուշադրության կենտրոնում:
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի անդրադարձը Հայաստանի արտաքին առևտրային որոշ ցուցանիշների վերաբերյալ: