ԱՄՆ-ն, ստիպելով Ֆինլանդիային և Շվեդիային միանալ ՆԱՏՕ-ին, Ռուսաստանին ազատություն է տալիս, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն, ինչ այժմ անում են Ֆինլանդիան և Շվեդիան, իրականում, ոչ թե նրանց ժողովուրդները, այլ նրանց քաղաքական ուժերը, Վաշինգտոնի ճնշման ներքո, արձակում է Ռուսաստանի ձեռքերը»,- ասել է Զախարովան Սոլովյովի ուղիղ եթերում։
Նա հավելել է, որ սա պետք է հիշել։ «Հաջորդ պահին, երբ նրանք հանդես կգան մեր պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության և այլնի համար սպառնացող հերթական սպառնալիքով»,- պարզաբանել է ԱԳՆ խոսնակը։