Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը Newsweek ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը լիովին մեկուսացված չի լինի աշխարհից՝ չնայած պատժամիջոցների աննախադեպ չափին։
Նա պարզաբանել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացված լինի արևմտյան երկրներից, ապա Ռուսաստանի իշխանությունները դեռ կապեր կունենան Չինաստանի և այլոց հետ։
«Իհարկե, մենք չենք կարողանա լիովին մեկուսացնել Ռուսաստանը։ Մենք պետք է ուղիներ փնտրենք Ռուսաստանի հետ այլ ձևերով հարաբերվելու և Ռուսաստանի հետ որոշակի բիզնես անելու համար։ Բայց դա ժամանակ է պահանջում, և կարող է տևել նույնիսկ տասնամյակներ»,- ասել է Կարիսը:
Նախագահի խոսքով, եթե նույնիսկ տարիներ պահանջվեն Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացնելու համար, ապա արևմտյան երկրների այս որոշումը չպետք է ժխտի Մոսկվայի հետ աշխատելու կարևորությունը։